ԱՐԳԱՆԱԿ

Արգանակ

Բաղադրիչներ.
միս – 400 գ,
հատիկ պղպեղ,
դափնու տերև,
գազար – մի քանի շերտ,
աղ, սև աղացած պղպեղ

Միսը կտրատել, թողնել սառը ջրի մեջ մոտ կես ժամ: Կարելի է եփել թե փափկամիս, թե ոսկրոտ կտորներ: Սառը ջուրը թափել, նորից ջուր լցնել մսի վրա, դնել կրակին: Եփվելու ընթացքում փրփուրն անընդհատ վերցնել: Եռալուց հետո արգանակի մեջ գցել դափնու մեկ-երկու տերև, չորս-հինգ հատիկ պղպեղ, մի քանի կտոր գազար: Մարմանդ կրակի վրա եփել մեկ-մեկուկես ժամ: Ապա աղ, սև պղպեղ ցանել: Կարելի է  առանց կտրատելու մի քանի ճյուղ համեմ գցել արգանակի մեջ, հետո հանել: Արգանակը քամել, լցնել ապակե կամ էմալապատ տարայի մեջ, պահել սառնարանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով