ԵՓՈՎԻ ԿՐԵՄ

Եփովի կրեմ

Բաղադրիչներ.
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
վանիլ,
կարագ – 200 գ

Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում: Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին: Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը: Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա: Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել: Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից: Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը: Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլ ավելացնել: Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով