ՇԱՄՊԱՅՆՈՎ ԺԵԼԵ

Շամպայնով ժելե

Բաղադրիչներ.
շամպայն – 2 բաժակ,
ժելատին – 20 գ,
սպիտակ գիլասի մուրաբա (միայն հյութը) – 4 ճ. գդ.,
հատապտուղներ կամ կտրատած միրգ

Ժելատինը սառը ջրով թրջել: Հինգ-վեց րոպե հետո ջուրը թափել: Ժելատինի վրա լցնել շամպայնի մի մասը, դնել գոլորշու վրա, անընդհատ խառնել, մինչև ժելեի գնդիկները լուծվեն: Ավելացնել մուրաբայի քաղցրաջուրը: Գոլորշուց վերցնել խառնուրդը, ավելացնել մնացած շամպայնը, խառնել: Թափանցիկ ամանների մեջ լցնել միրգը, վրան՝ շամպայնը և սառեցնել 4 ժամ: Մատուցել քաղցրավենիքի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով