ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԼՈԼԻԿՆԵՐ

Մարինացված լոլիկներ

Բաղադրիչներ.
մանր լոլիկներ,
յուրաքանչյուր 1 լ ջրի համար՝
աղ – 2 լիքը ճ. գդ.,
շաքարավազ – 2 լիքը ճ. գդ.,
քացախ – 2 ճ. գդ.,
հատիկ պղպեղ,
չորացրած սամիթի ճյուղեր,
սխտոր – 1 գլուխ,
դափնու տերև
Մանր լոլիկները լվանալ: Մաքուր բանկաների տակ դնել դափնու տերևներ, սամիթի ճյուղ և սխտորի ատամիկներ: Ջուր եռացնել: Լոլիկները շարել բանկաների մեջ, վրան լցնել ջուրը: Կափարիչները ծածկել, թողնել մի քանի րոպե: Ապա ջուրը թափել կաթսայի մեջ: Ավելացնել աղ, շաքարավազ, 2 դափնու տերև, մի փոքր ջուր ավելացնել, եռացնել, մինչև շաքարն ու աղը լուծվեն: Կրակն անջատել, ավելացնել քացախը: Աղաջուրը լցնել լոլիկների վրա: Բանկաները շարել մեծ կաթսայի մեջ՝ ստերիլացնելու համար: Ստերիլիզացնել 15 րոպե: Հետո փակել, ստուգել հերմետիկությունը և շուռ տալ: Ծածկել, թողնել հովանա: Պահել սառը տեղում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով