ՍՄԲՈՒԿԻ ԹԹՈՒ

Սմբուկի թթու

Բաղադրիչներ.
փոքր սմբուկնեևր – 10 հատ,
սխտոր – 1 գլուխ,
դափնու տերև, նեխուր,
ջուր – 2 լ,
աղ – 0.5 բաժակ,
հատիկ պղպեղ

Սմբուկները լվանալ, պտղակոթերը հեռացնել: Գցել եռացող ջրի մեջ մի քանի վայրկյան: Հանել, դնել ծանրության տակ, որ դառնահամ ջուրը դուրս գա: Ապակե ամանի տակ դնել դափնու տերևներ, հատիկ պղպեղ շաղ տալ: Ջուրն ու աղը խառնել, եռացնել: Ապա սմբուկները խիտ շարքերով դասավորել ամանի մեջ: Սխտորի ատամիկները դնել սմբուկների արանքներում: Վրան լցնել եռացած աղաջուրը: Ծածկել, թողնել թթվի մոտ մեկ շաբաթ: Թթվելուց հետո պահել սառը տեղում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով