ԱՂԻ ՁՈՂԻԿՆԵՐ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐԻՑ

Աղի ձողիկներ

Բաղադրիչներ.
շերտավոր խմոր – 1 տուփ,
կամ` ալյուր – 4 բաժակ,
մարգարին – 400 գ,
ջուր – 0.5 բաժ.,
օղի կամ քացախ – 2 ճ. գդ.,
աղ – մի պտղունց,
պանիր – 100 գ,
կարմիր և սև կծու պղպեղ,
սխտոր – 1 պճեղ,
ձու – 1 հատ

Պատրաստել խմոր, բացել, ծրարաձև ծալել, դնել սառնարանի մեջ: Երկու ժամ անց կրկին բացել, մարգարին քսելով ծալել, նորից սառեցնել: Բացել, բաժանել չորս մասի: Ամեն մասը բարակ բացել գրտնակով: Պանիրը, ցանկալի է աղի, քերել: Պանրին խառնել աղացած սև և կարմիր պղպեղ, ճզմած սխտոր, լավ խառնել: Խմորին ձու քսել, վրան լցնել պանրի խառնուրդի մեկ քառորդը: Խմորը բարակ շերտերի բաժանել, ոլորել: Թխել 180 աստիճանում 15 րոպե: Մատուցել գարեջրի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով