ՈՒՌՀԱՅԻ ԿՈԼՈԼԱԿ

Ուռհայի կոլոլիկ

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 1 կգ,
մանր ձավար – 0.5 բաժակ,
ձու – 1 հատ,
աղ, պղպեղ,
մաղադանոս,
կիտրոն,
կարագ

Ոչխարի միսը ոսկորից առանձնացնել: Ոսկորները խաշել, արգանակը քամել, աղ անել: Միսը երկու անգամ մսաղացով անցկացնել: Ավելացնել ձավարը, աղ, պղպեղ ցանել: Մեկ ձու կոտրել վրան, ձեռքով խառնել այնքան, մինչև համասեռ խճողակ ստացվի: Որքան շատ խառնեք զանգվածը, կոլոլակն այնքան հաջող կստացվի: Ձեռքի մեջ մի գունդ միս վերցնել, փոս անել, մեջը դնել մի կտոր սառած կարագ, փակել, կոլոլակի ձև տալ: Երբ բոլոր գնդիկները պատրաստ լինեն, գցել եռացող արգանակի մեջ: Եփել այնքան, մինչև կոլոլակները ջրի երես բարձրանան: Կոլոլակների վրա շաղ տալ կտրատած մաղադանոս: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով