ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Մսով կարկանդակ

Բաղադրիչներ.
շերտավոր խմոր – 400 գ,
տավարի աղացած միս – 300 գ,
սոխ  – 1 գլուխ,
խառը կանաչի – կես փունջ,
աղ, կարմիր և սև պղպեղ,
ձու- 1 հատ,
կարագ – 50գ

Միսը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ ցանել: Սոխն ու կանաչին աղալ, խառնել մսին: Զանգվածը ձեռքով լավ խառնել, տեղափոխել կաթսայի մեջ, եփել՝ վրան մի բաժակ ջուր ավելացնելով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան: Տապակել՝ անընդհատ խառնելով: Խմորը բացել այնպես, որ տապակի կրկնակի չափն ստանա: Բացված խմորը փռել տապակի վրա ( կեսը կմնա կախված): Մսի տապակված միջուկը տարածել խմորի վրա: Խմորի մյուս ծայրը բերել, ծածկել կարկանդակը: Եզրերը ծալել դեպի ներս, ամրացնել: Ձուն հարել, քսել կարկանդակի վրա: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում, մինչև կարկանդակը կարմրի, խմորը չպետք է թույլ լինի: Այն թխված է, երբ բավականաչափ չոր է, ձեռք տալիս մատների հետքը չի մնում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով