ՏԱՊԱԿԱԾ ՍՄԲՈՒԿ ՊՂՊԵՂԻ ՀԵՏ

Տապակած սմբուկ և պղպեղ

Բաղադրիչներ.
սմբուկ – 3-4 հատ,
պղպեղ – 3-4 հատ,
բուսայուղ,
սխտոր – 3 ատամիկ,
աղ,
մաղադանոս

Սմբուկը լվանալ, առանց կեղևը հեռացնելու կտրատել բարակ շերտերով: Վրան աղ ցանել, թողնել, որ դառնահամ ջուրը քամվի: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել, տապակել սմբուկի շերտերը: Պղպեղներից յուրաքանչյուրը  չորս մասի բաժանել, տապակել: Տապակված մթերքը շարել մեկ ամանի մեջ: Սխտորը մանրացնել: Մաղադանոսը կտրատել: Սխտորն ու մաղադանոսը շաղ տալ սմբուկի ու պղպեղի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով