ՊԱՆՐԽԱՇ

Պանրխաշ

Բաղադրիչներ.
լավաշ –  2 հատ,
թել պանիր – 200 գ
սոխ – 1 գլուխ,
յուղ – 2 ճ. գդ

Պանրխաշի համար վերցնել խորը, բայց ոչ մեծ ամաններ: Չոր լավաշը կտրել ամանի չափով: Ամանի տակ դնել լավաշը, վրան ծածկել պանրի շերտով: Պանիրը նախապես թել-թել անել: Ապա պանրի վրա դնել լավաշի հաջորդ շերտը: Շարունակել, մինչև ամանը գրեթե լցվի: Սոխը ոչ շատ մանր կտրատել, յուղով սոխեռած անել: Վրան եռջուր լցնել, խառնել: Եթե պանիրն աղի չէ, մի փոքր աղ անել սոխեռածի վրա: Ստացված ջուրը շերեփով լցնել ամանի կամ կճուճիկի մեջ, լցնելով այն մինչև վերջ: Թողնել մի պահ, որ ջուրը ներծծվի լավաշի մեջ և մատուցել: Պանրխաշն ընդունված է ուտել ձեռքով, ինչպես և խաշը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով