ԿԱԹՆԱՇՈՌՈՎ, ԵԼԱԿՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Կաթնաշոռով աղանդեր

Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 200 գ,
թթվասեր (20 %յուղ.) – 200 գ,
շաքարի փոշի – կես բաժակ,
ելակ – 100 գ,
վանիլ – դանակի ծայրով

Կաթնաշոռն ու թթվասերը խառնել, ավելացնել շաքարի փոշու մի մասը: Վանիլը լցնել զանգվածի վրա, կրկին խառնել: Ելակը լվանալ, պատառաքաղով խյուս դարձնել, խառնել շաքարի փոշու մնացած մասին:  Թափանցիկ ամանների մեջ հերթագայելով դնել կաթնաշոռի զանգվածն ու ելակը: Շերտ առ շերտ տեղադրելուց հետո զարդարել` դարչին կամ մանրացրած ընկույզ ցանելով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով