ԽՈԶԻ ՄԻՍ ՆԱՐՆՋԻ ՀՅՈՒԹԻ ՄԵՋ

Խոզի միս նարնջի սոուսով

Բաղադրիչներ.

խոզի փափկամիս – 400 գ,

սխտոր – 2 ատամիկ,

բուսայուղ – 2 ճ. գդ.,

ծիթրոն չոր, մաղադանոս,

աղ, կարմիր և սև պղպեղ,

նարնջի հյութ – 0.5 բաժակ,

սպիտակ գինի – 0.5 բաժակ

Սխտորը մանր կտրատել: Մսի ամբողջական կտորի վրա երկու կողմից աղի և պղպեղների խառնուրդ քսել: Սխտորն ու բուսայուղը խառնել, քսել մսին, թողնել մեկ-երկու ժամ: Միստ երկու կողմից թեթևակի տապակել բուսայուղով: Մսի կտորը դնել տապակի մեջ: Ավելացնել նարնջի հյութը, գինին, կանաչին, փակել, դնել ջեռոցի մեջ 50-60 րոպե: Երբ միսը պատրաստ լինի, հանել, կտրատել: Մատուցել բանջարեղենի աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով