ԽՆՁՈՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Խնձորով կարկանդակ

Բաղադրիչներ.
խնձոր – 500 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 1 բաժակ,
վանիլ – գդալի ծայրով,
թթվասեր – 2 ճ. գդ.,
բուսայուղ կամ կարագ – 1 սուրճի բաժակ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը և խառնել, մինչև զանգվածը սպիտակի: Ավելացնել բուսայուղը, թթվասերը, խառնել: Աստիճանաբար խառնել ալյուրը, պետք է ստացվի մածուցիկ զանգված: Մի փոքր վանիլ ավելացնել: Խնձորը մաքրել, լվանալ, կտրատել: Կեղևը կարելի է թողնել: Խնձորի շերտերը լցնել տապակի մեջ, խմորը լցնել  վրան: Թխել 180 աստիճանում մոը 40 րոպե: Ստուգել չոփով, եթե այն չոր է դուրդ գալիս, խմորը թխվել է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԽՆՁՈՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

  1. ANI MALAKIAN ասեց.

    shnorhakalutyun dzez;;;;;;; amen inchi hamar;;;ogtakar ev dietik utestneri hamar;;

  2. Աննա ասեց.

    Հրաշալի բաղադրատոմս է… փորձել եմ ու հիմա վայելում ենք ամբողջ ընտանիքով: Շնորհակալություն

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով