ԱԽՈՐԺԱԿ

Ախորժակ

Բաղադրիչներ.
ծիծակ – 3 կգ,
լոլիկ – 5 կգ,
աղ – 0.5 թեյի բաժ.,
շաքարավազ – 0.5 թեյի բաժ.,
բուսայուղ – 0.5 լ,
խնձորի քացախ – 1 թեյի բաժակ,
մաղադանոս – 2 փունջ

Լոլիկները լվանալ, գցել եռացած ջրի մեջ, կեղևը հեռացնել: Կտրատել, լցնել կաթսայի մեջ, եփել մոտ քսան րոպե: Ավելացնել բուսայուղը, շաքարավազը, աղը, քացախը: Եփել մինչև լոլիկը կրկին եռա: Ծիծակները լվանալ, ծայրերը կտրել ոչ մինչև վերջ, լցնել կաթսայի մեջ: Երբ ծիծակները գրեթե եփված լինեն, ավելացնել կտրատած մաղադանոսը: Եփել այնքան, մինչև կանաչին գույնը փոխի: Լցնել մաքուր ապակյա տարաների մեջ և փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով