ԿԵՏՉՈՒՊ

Կեչուպ

Բաղադրիչներ.
կարմիր կծու պղպեղ – 5 կգ,
լոլիկ – 7.5 կգ,
խնձոր – 2.5 կգ,
սոխ – 1.5 կգ,
սխտոր – 2-3 պճեղ,
քացախ – 5 ճ. գդ.,
շաքարավազ – 1 բաժակ,
դարչին – 2.5 թ. գդ.,
կարմիր աղացած պղպեղ – 2.5 թ. գդ.,
օսլա – 2.5 ճ. գդ.,
աղ

Լոլիկը, խնձորը, սոխը մաքրել, լվանալ, կտրատել: Լցնել կաթսայի մեջ և եփել: Երբ եփվող զանգվածն արդեն փափկի, քամիչով անցկացնել: Նորից դնել կրակին, եփել մարչմանդ կրակի վրա,  մինչև թանձրանա: Ավելացնել կարմիր պղպեղը, քացախը, շաքարավազը, դարչինը, աղը: Թողնել եռա մի քանի րոպե: Օսլան սառը ջրով բացել, ավելացնել եփվող կեչուպի զանգվածին: Մոտ տասը րոպե եփելուց հետո լցնել մաքուր բանկաների կամ շշերի մեջ և փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով