ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ

Կարմիր պղպեղ

Բաղադրիչներ.
կարմիր պղպեղ – 5 կգ,
քացախ – 0.5 լ,
ջուր – 0.5 բաժակ,
բուսայուղ – 1 լ,
աղ –  0.5 բաժակ,
շաքարավազ –  0.5 բաժակ,
հատիկ պղպեղ,
դափնու տերև – 10 հատ,
սխտոր – 1-2 գլուխ,
նեխուր, մաղադանոս – մեկական փունջ

Էմալապատ թասի կամ կաթսայի մեջ խառնել ջուրը, քացախը, բուսայուղը, աղը, շաքարավազը, հատիկ պղպեղը, դափնու տերևը և եռացնել: Կարմիր պղպեղների սերմատուփերը հեռացնել, լվանալ: Հերթով գցել եռացող հեղուկի մեջ, եփել երկու-երեք րոպե, շուռ տալ, որ համաչափ եփվի, ապա հանել: Կանաչին լվանալ, կտրատել ոչ մանր, սխտորների ատամիկներն առանձնացնել: Եփված տաք-տաք պղպեղները դասավորել մաքուր բանկաների մեջ, ամեն շերտի վրա դնել սխտոր ու կանաչի: Շերտ առ շերտ դնել մինչև տարան լրիվ լցվի: Վերջում վրան լցնել եռացած քացախաջուրը: Ստերիլիզացնել և փակել: Բարի ախորժակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով