«ԻՄԱՄ ԲԱՅԼԻ»

Իմամ բայլի

Բաղադրիչներ.
սմբուկ – 5 կգ,
կանաչ պղպեղ – 2.5 կգ,
լոլիկ – 2.5 կգ,
սոխ  -2 կգ,
բուսայուղ – 0.5լ,
սխտոր – 1 պճեղ
մաղադանոս – 1 փունջ

Սմբուկի կեղևը շերտ-շերտ հեռացնել, աղ անել և թողնել քամիչի մեջ: Բուսայուղի մեջ տապակել սմբուկի շերտերը: Պղպեղները չորս մասի բաժանել, տապակել: Ցանկության դեպքում կարելի է պղպեղի կեղևը հանել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հեռացնել, լոլիկները կտրատել: Սոխը մանրացնել, բուսայուղով տապակել: Ավելացնել նախապես եփած լոլիկը: Սխտորը մաքրել, ամբողջական ատամիկները գցել սոուսի մեջ: Կաթսայի մեջ դասավորել տապակած սմբուկը, պղպեղը, վրան լցնել լոլիկի սոուսը, կտրատած մաղադանոսը և մի քանի րոպե եռացնել: Լցնել բանկաների մեջ: Ստերիլիզացնել և փակել: Մեկլիտրանոց բանկան հարկավոր է եռացնել մեկ ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով