ԱԶՆՎԱՄՈՐՈՒ «ՀՈՒՄ» ՄՈՒՐԱԲԱ

Ազնվարմորու մուրաբա

Բաղադրիչներ.

ազնվամորի(կարելի է կարմիր կամ սև հաղարջ) – 1 կգ,

շաքարավազ – 1.5 կգ

Հատապտուղները կարելի է պահածոյացնել նաև առանց եփելու: Այսպես ավելի շատ օգտակար բաղադրիչներ կպահպանվեն մթերքի մեջ: Իսկ ազնվամորու մուրաբան համարվում է մրսելուց առաջացած հիվանդությունների լավագույն դեղամիջոցը: Ազնվամորու առողջ հատիկներն ընտրել, լվանալ, թողնել, որ հատիկները քամվեն և չորանան: Շաքարավազը լցնել վրան, մի քանի ժամ թողնել: Փայտե գդալով անընդհատ խառնել, մինչև շաքարը լիովին խառնվի և ստացվի համասեռ զանգված: Առավել համասեռ կստացվի, եթե միրգը մսաղացով անցկացնեք: Խառնել այնքան ժամանակ, մինչև շաքարավազն այլևս ամանի հատակին նստվածք չառաջացնի: Հետո լցնել մաքուր բանկաների մեջ և պահել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով