ՍԱԼՈՐԻ (ԾՅՈՐԻՆԻ) ՄՈՒՐԱԲԱ

Ծյորինի մոււրաբա

Բաղադրիչներ.

ծյորին – 2 կգ,

շաքարավազ – 2.5 կգ

Միրգը լավ լվանալ, ընտրել առողջ պտուղները: Մրգի հատիկները լցնել էմալապատ թասի մեջ, ծակծկել: Շաքարավազը լցնել սալորների վրա, թողնել ողջ գիշեր: Եթե բավականաչափ հյութ չառաջանա, պատրաստել օշարակ 1:2 հարաբերությամբ և լցնել վրան: Միրգը առաջացած հյութի հետ դնել կրակին, եռացնել: Առաջացած փրփուրը վերցնել ծակոտկեն գդալով: Կրակն անջատել, թողնել գիշերը մնա: Առավոտյան սալորները հանել հյութից, հյութը եռացնել, միրգը գցել եացած հյութի մեջ, թողնել սառչի: Մի քանի ժամ անց մուրաբան եռացնել, լցնել լավ լվացած բանկաները և փակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով