ԴԱՆԴՈՒՌՈՎ ԱՂՑԱՆ

Դանդուռով աղցան

Բաղադրիչներ.
դանդուռ – 1 փունջ,
քացախ – 2-3 ճ. գդ.,
սխտոր – 3 պճեղ,
աղ,
բուսայուղ – 1-2 ճ. գդ.,
ջուր

Ջուրը եռացնել, մեկ ճաշի գդալ աղ լցնել մեջը: Լվացած դանդուռի ցողունները մեկ-երկու րոպեով գցել եռացող ջրի մեջ: Ապա արագ հանել ջրից, քանի դեռ դանդուռը չի փափկել, քամել: Սխտորը մանրացնել կամ ճզմել: Քացախը խառնել բուսայուղին, մի փոքր աղ ավելացնել, խառնել: Ստացված սոուսը լցնել դանդուռի վրա, խառնել: Մատուցել մսեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով