ԴԱՆԴՈՒՌՈՎ ԱՂՑԱՆ

Դանդուռով աղցան

Բաղադրիչներ.

դանդուռ – կես փունջ,

կարմիր պղպեղ – 1 հատ,

սև և կանաչ ձիթապտուղներ – 50 գ,

մայոնեզ – 2 ճ. գդ.,

կես կիտրոնի հյութ

սխտոր – 1 պճեղ,

բուսայուղ

Դանդուռը լավ լվանալ, կտրատել 5-6 սանտիմետրանոց կտորների, լցնել աղցանի ամանի մեջ: Կանաչ և սև անկորիզ ձիթապտուղները կտրատել, լցնել դանդուռի վրա: Կարմիր պղպեղը բարակ շերտատել, լցնել աղցանի ամանի մեջ: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, սխտորը դաղել բուսայուղի մեջ, մինչև բույրը տարածվի: Առանձին ամանի մեջ խառնել մայոնեզը, կիտրոնի հյութը, աղ ցանել և ավելացնել բուրավետ բուսայուղը: Բուսայուղի մեջ դաղված սխտորը մանրացնել, խառնել սոուսին: Սոուսը լավ խառնել, լցնել աղցանի վրա և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ԴԱՆԴՈՒՌՈՎ ԱՂՑԱՆ

  1. Izabella ասեց.

    SHAT HETAQRQIR AXCAN E,PETQ E VOR HAMEX LINI . HETAQRQIR E VOROVHETEV DANDURIC AXCANNER@ SHAT CHEN ISK SA LAV TARBERAK E U HETAQRQIR > SHNORHAKALUTYUN.

  2. Armine ասեց.

    Cheik asi, isk dandury inch dzevi? ttu, khashats, te hum?

    • armmenu ասեց.

      Դանդուռը այս աղցանում հում է: Կայքում տեղադրված է նաև այլ բաղադրատոմս՝ թերխաշ դանդուռով:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով