ԲԱԿԿԱՐԱ

Բակկարա

Բաղադրիչներ.
բրինձ – 200 գ,
հավի կրծքամիս – 150 գ,
սունկ – 150 գ,
թթվասեր – 2 ճ. գդ.,
սերուցք – 50 մլ,
սխտոր – 1-2 պճեղ,
մաղադանոս,
քարի, չոր նանա,
աղ, սպիտակ պղպեղ

Ջուր եռացնել, աղ և մի փոքր ձիթայուղ լցնել: Բրինձը եփել այդ ջրով: Հավի կրծքամիսը երկար շերտերով կտրատել: Սունկը բարակ շերտատել: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել: Հավի միսը տապակել թավայի մեջ: Անընդհատ խառնել: Երբ միսը թեթևակի տապակվի, ավելացնել սունկը: Ավելացնել աղ, սպիտակ պղպեղ, քարի: Մաղադանոսն ու սխտորը կտրատել, լցնել թավայի մեջ: Եթե կարիք լինի, մի քիչ աղ ցանել, ավելացնել թթվասերը, սերուցքը: Եփված բրինձը ջրքամել, լցնել կոնաձև բաժակի մեջ, սեղմել, որպեսզի ձև ստանա, շուռ տալ ափսեի մեջ: Բրնձի բլրակի շուրջը լցնել մսով թանձրահյութը: Զարդարել մաղադանոսով և կարմիր պղպեղի շերտերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով