ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ԽՄՈՐԻ ՄԵՋ

Տավարի միս խմորի մեջ

Բաղադրիչներ.
խմոր – 200 գ,
տավարի փափկամիս – 200 գ,
կիտրոն – 1 հատ,
աղ, սպիտակ պղպեղ,
մաղադանոս, ծիթրոն,
սխտոր -1-2 պճեղ,
կարագ – 20 գ

Պատրաստի խմորիչով խմորը բացել մսի չափով, թողնել հանգստանա: Միսը երկայնակի կտրել, գրքի պես բացել, համեմել աղով, սպիտակ պղպեղով: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել, մինչև կեղև ստանա: Մաղադանոսն ու ծիթրոնը կտրատել: Սխտորը մանրացնել: Կիտրոնի կեղևի մի մասը քերել: Խառնել կանաչին, սխտորը, կիտրոնի կեղևը, կարագը: Կիսաեփ միսը թավայից հանել, դնել տախտակին: Վրան տեղադրել սխտորով միջուկը: Միսը ռուլետի պես փաթաթել այնպես, որ կանաչին մնա ներսում: Ռուլետը տեղափոխել խմորի վրա, խմորը ծրարաձև փաթաթել: 200 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ կես ժամ: Կտրատել, զարդարել կանաչիով և լոլիկի շերտերով, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով