ԽՈԶԻ ՄԻՍ ՍՈՒՆԿՈՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂՈՎ

Սունկով և պղպեղով խոզի միս

Բաղադրիչներ.
խոզի միս – 200 գ,
սունկ – 2-3 հատ,
կարմիր պղպեղ – 1 հատ,
ձու – 1 հատ,
պաքսիմատ,
աղ, պղպեղ,
բուսայուղ,
լոլիկի սոուս
Խոզի միսը համեմել աղով, սպիտակ պղպեղով: Թասի մեջ ձու կոտրել, առանձին ափսեի մեջ պաքսիմատ լցնել: Մսի կտորը թաթախել ձվի մեջ, ապա պաքսիմատապատել այն: Թավայի մեջ բուսայուղ լցնել: Միսը տապակել այնքան, որ կեղև ստանա, բայց լիովին չտապակվի: Ապա հանել թավայից, վրան քսել լոլիկի սոուս: Սունկը բարակ շերտատել, կարմիր պղպեղը բարակ օղակներով կտրատել: Մսի շերտի վրա դնել սունկի կտորները, վրան՝ պղպեղը: 180 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ 10 րոպե: Զարդարել մաղադանոսի ճյուղերով, պղպեղի և սունկի շերտիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով