ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԽԱՌԸ ԱՂՑԱՆ

Բանջարեղենով խառը աղցան

Բաղադրիչներ.
կարմիր պղպեղ – 1 հատ,
գազար – 1 հատ,
դդմիկ – 1 հատ,
վարունգ – 1 հատ,
լոլիկ չերի – 4-5 հատ,
կախասունկ – 2 հատ,
նեխուր -2 ցողուն,
հազարի թերթիկներ – կես փունջ,
ձիթայուղ և բալասանային քացախ,
աղ, պղպեղ

Կարմիր պղպեղը, դդմիկը, վարունգը, սունկը բարակ ձողիկներով կտրատել: Չերի լոլիկները չորս մասի բաժանել: Նեխուրի ցողունները շեղ-շեղ կտրել: Հազարի տերևները ձեռքով խոշոր մասերի բաժանել: Ձիթայուղը և բալասանային քացախը խառնել 1:10 հարաբերությամբ և լցնել աղցանի վրա: Լոլիկի մի քանի շերտ թողնել զարդարելու համար: Աղ, պղպեղ ցանել, աղցանը խառնել, տեղափոխել ափսեի մեջ: Զարդարել լոլիկի և գազարի շերտերով: Վերջում աղցանը կրկին ցողել բուսայուղի և քացախի խառնուրդով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով