ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱԳԱՆԻ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱԳԱՆԻ

Բաղադրիչներ.
տավարի մարինացված միս – 500 գ,
կանաչ սոխ – կես փունջ,
գլուխ սոխ – 1 հատ,
բանջարեղենի խյուս – 500 գ,
կոնյակ – 50 գ,
բուսայուղ,
աղ, պղպեղ,
մաղադանոս, չոր լավաշ

Միսը նախապես համեմել աղով, պղպեղով, գինի և բուսայուղ լցնել վրան, մի քանի ժամ մարինացնել: Մարինացված միսը ձողիկներով կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել: Անընդհատ խառնել, որպեսզի միսը համաչափ տապակվի: Գլուխ սոխը կտրատել, ավելացնել մսին, խառնել: Մինչ կտապակվի, ավեացնել նաև 5-6 սանտիմետրանող կտորներով կտրատած կանաչ սոխը: Կրակն ուժեղացնել, լցնել կոնյակը, սպասել, որ սպիրտային մասն այրվի, ապա կրակն իջեցնել: Սմբուկը, լոլիկը, պղպեղը, սոխը տապակել, աղալ, համեմել աղով, պղպեղով: Ստացված բանջարեղենային խյուսը լցնել հագանու մեջ: Հինգ-վեց րոպե եփել հագանին մարմանդ կրակի վրա: Ապա թավան վերցնել, հագանին լցնել մատուցվող ափսեի մեջ, մի կտոր կարագ դնել վրան: Զարդարել կտրատած մաղադանոսով և չոր լավաշով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով