ՃՏՈՎ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԽԱՇՆՏՈՒՐ

ՃՏՈՎ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԽԱՇՆՏՈՒՐ

Բաղադրիչներ.
ճուտ – 1 հատ,
լոլիկ – 1 հատ,
սմբուկ – 1 հատ,
կանաչ պղպեղ -1 հատ,
կարմիր պղպեղ – 1 հատ
սպիտակ գինի – 1 բաժակ,
սամիթ,
մեխակ, դարչին, աղ, պղպեղ,
կարագ – 60 գ
Լոլիկն օղակ-օղակ կտրատել, շարել կաթսայի տակ, վրան դնել մի կտոր կարագ: Ճուտը համեմել աղով, կարմիր պղպեղով, բաժանել չորս մասի և դնել լոլիկի վրա: Սմբուկը կիսել, երկու կողմից կեղևը հանել, երկար շերտերի բաժանել: Սմբուկի շերտերը շարել ճտի վրա: Պղպեղը մասերի բաժանել, շարել: Աղ և պղպեղ ցանել: Սոխը օղակ-օղակ կտրել, շարել, մի կտոր կարագ դնել կրկին: Մի քանի հատիկ մեխակ և մի պտղունց դարչին ավելացնել կաթսայի մեջ: Մի քանի շերտ լոլիկ դնել վերջում, լցնել գինին: Եփել մարմանդ կրակով 20-25 րոպե: Երբ միսը եփված լինի, խաշնտուրը լցնել ափսեի մեջ և վրան լցնել կտրտած սամիթ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով