ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ ԱՂՑԱՆ

Կանաչ լոբով, ընկույզով աղցան

Բաղադրիչներ.
կանաչ լոբի – 400 գ,
կարմիր պղպեղ – 1 հատ,
ընկույզ – 100 գ,
սամիթ,
կիտրոն – 1 հատ,
Աշտարակ սոուս – 1 թ. գդ.,
բուսայուղ,
չոր լավաշ

Կանաչ լոբին խաշել, կտրատել, լցնել խորը թասի մեջ: Կարմիր պղպեղը երկար շերտերի բաժանել, խառնել լոբուն: Ավելացնել կտրատած ընկույզը: Սամիթը կտրատել, լցնել աղցանի վրա: Կես կիտրոնը քամել աղցանի մեջ, ավելացնել Աշտարալ սոուս: Աղցանը զարդարել մանրացրած ընկույզով, չոր լավաշի կտորներով, կիտրոնի շերտերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով