ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԵՎ ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԱՂՑԱՆ

Տավարի մսով  բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ.
լոլիկ –  հատ,
կանաչ պղպեղ – 1 հատ,
կարմիր պղպեղ –  1 հատ,
հազար – կես փունջ,
տավարի միս – 100 գ,
մանանեխ – 1 թ. գդ.,
բուսայուղ – 1-2 ճ. գդ.,
մաղադանոս – մի քանի ճյուղ,
չոր լավաշ

Կարմիր, կանաչ պղպեղների սերմատուփերը հեռացնել, բարակ ձողիկներով կտրատել: Վարունգը բարակ շերտատել, ապա նույնպես ձողիկների վերածել: Լոլիկի միջուկը հեռացնել, կեղևն ու պտղամիսը մանրացնել: Տավարի միսը խաշել, ձողիկներով կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, բուսայուղ, մանանեխ, աղցանը խառնել: Հազարը ձեռքով կտոր-կտոր անել, տեղադրել ափսեի մեջ, աղ ցանել: Խառնված բանջարեղենը լցնել հազարի վրա: Մաղադանոսը կտրատել, լցնել աղցանի վրա, շուրջը չորացրած լավաշ լցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով