ՀԱՎՈՎ ՀԱԳԱՆԻ

Հավով հագանի

Բաղադրիչներ.
հավ – 1 հատ,
կարագ – 2 ճ. գդ.,
չամիչ – 60 գ,
բոված ալյուր – 1 ճ գդ.,
կարմիր կծու չորացրած պղպեղ,
հոնի պաստեղ – 1ճ. գդ.,
Աշտարակ սոուս,
սամիթ, համեմ,
աղ

Հավի միսը խաշել, աղ ցանել: Հոնի պաստեղը պատրաստել վաղօրոք: Հոնը եփել, քամիչով անցկացնել, պահեստավորել: Թավայի մեջ կարագ հալեցնել, չամիչը բովել: Երբ այն ուռչի, ավելացնել Աշտարակ սոուսը, հոնի պաստեղը: Հետո մի քիչ բոված ալյուր ցանել, անընդհատ խառնել: Հավի արգանակ ավելացնել, աղ ցանել, խառնել: Կանաչին մանր կտրատել, լցնել սոուսի մեջ: Ավելացնել հավի եփված կտորները, ողջ արագանակը: Մի քանի կտոր կծու պղպեղ գցել հագանու մեջ: Հագանին լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան կտրատած կանաչի լցնել, զարդարել մի կտոր կարմիր պղպեղով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՀԱՎՈՎ ՀԱԳԱՆԻ

  1. gayane ասեց.

    shat shnorhakalutjun wor ajskan baxadricner ka grwac mnuma wor porcenk ew artjunke tesnenk.patrasteluc heto xostanumem wor kgrem chisht artjunke.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով