ՏԱՊԱԿԱ «ԱՐՄԱՎԻՐ»

ՏԱՊԱԿԱ «ԱՐՄԱՎԻՐ»

Բաղադրիչներ.
հորթի միս – 300 գ,
սմբուկ – 1 հատ,
լոլիկ – 1 հատ,
նեխուր – 3 ցողուն,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
կարագ – 20 գ,
թթվասեր,
սոուս «Աշտարակ» – 2 թ. գդ.,
բոված ալյուր – 1 ճ. գդ.

Սմբուկը երկայնակի շերտատել: Սոխն ու լոլիկը օղակ-օղակ կտրատել: Նեխուրը կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել: Տապակել սմբուկի, սոխի շերտերը: Աղ ցանել, շուռ տալ, հանել թավայից: Տապակել կտրատած միսը, լոլիկը: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, աղ ցանել: Միսն ու լոլիկը հանել թավայից, տեղավորել սմբուկի կողքին: «Աշտարակ» սոուսը կարելի է նախապես պատրաստել և պահեստավորե: Ընկույզը, սխտորը, կտրատած համեմն ու սամիթը հավանգի մեջ ծեծել, ավելացնել սպիտակ գինի, մի փոքր բուսայուղ: Թավայի մեջ կարագ հալեցնել, կտրատած նեխուրը մի քիչ դաղել, ավելացնել սոուսը, բոված ալյուրն ու թթվասերը: Մի քիչ ջուր ավելացնել, աղ անել: Եփել, որ սոուսը թանձրանա: Թանձրահյութը լցնել տապակած մսի և բանջարեղենի վրա, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով