ԱՂՑԱՆ ԼՈՒՍԱԿԵՐՏ

Լուսակերտ

Բաղադրիչներ.
հազար – կես փունջ,
լոլիկ – 1 հատ,
կանաչ պղպեղ – 1 հատ,
դեղին պղպեղ – կես հատ,
սոխ – 1 գլուխ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
չոր լավաշ,
աղ, պղպեղ,
քերած պանիր – 2 ճ. գդ.

Հավի կրծքամիսը խորովել: Հազարի տերևները ձեռքով մանրացնել, լցնել թասի մեջ: Սոխը, պղպեղները, լոլիկը շատ մանր կտրատել, խառնել: Հազարի թերթիկներին աղ, պղպեղ, քերած պանիր ավելացնել, խառնել: Լցնել մանրացրած բանջարեղենի մի մասը, խառնել: Խառնուրդը լցնել մատուցվող ափսեի մեջ: Հավի կրծքամիսը կտրատել, դնել հազարի վրա, ավելացնել մնացած բանջարեղենի զանգվածը, քերած պանիր շաղ տալ վրան: Զարդարել չոր լավաշի պատառներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով