ԽՈԻՐՋԻՆ

Խուրջին

Բաղադրիչներ.
գառան միս – 400 գ,
մաղադանոս – կես փունջ,
սոխ – 1 գլուխ,
պղպեղ – կես հատ,
կեղևած լոլիկ – 200 գ,
աղ, սպիտակ պղպեղ,
բուսայուղ,
դմակ,
լավաշ -2 հատ,
չորացրած ծիթրոն

Սոխը մանրացնել, բուսայուղով տապակել: Ավելացնել խոշոր կտրատած պղպեղը, տապակել մինչև այն փափկի: Առանձին թավայի մեջ հալեցնել դմակը, ավելացնել կտրատած միսը, միասին տապակել: Աղ, պղպեղ, չոր ծիթրոն շաղ տալ վրան: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, ավելացնել լոլիկը: Տապակված միսն ու սոխեռածը խառնել: Տապակել այնքան, մինչև ընդհանուր զանգվածի հյութը պակասի: Ավելացնել կտրատած կանաչին, խառնել: Լավաշը փռել:  Մյուս լավաշի եզրերը կտրել,  ծալել քառակուսի, դնել փռված լավաշի վրա: Այս շերտն անհրաժեշտ է, որպեսզի ներծծի ավելորդ հեղուկը: Միջոկւ դնել ծալված լավաշի վրա: Լավաշի եզրերը բերել դեպի կենտրոն, կապել լավաշի արդեն կտրված երիզով, չոփերով ամրացնել: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, խուրջինի վրա կարագ քսել, հինգ րոպե թողնել ջեռոցի մեջ: Կարմրելուց հետո հանել, չոփերը հեռացնել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով