ՀԱԼՎԱ

Հալվա

Բաղադրիչներ.

յուղ – կես բաժակ,

մեղր – կես բաժակ,

կտրատած ընկույզ – կես բաժակ,

ալյուր – մեկ բաժակ,

դարչին

Յուղը հալեցնել թավայի մեջ, ալյուրը լցնել տաք յուղի մեջ: Անընդհատ խառնելով բովել, մինչև ստացվի ոսկեգույն անուշաբույր զանգված: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չմնան:  Ընկույզը նախապես թրջել գոլ ջրի մեջ, ապա քամել,չորացնել և մանրացնել: Կտրատած ընկույզը խառնել բոված ալյուրին: Երբ ընկույզի բույրը տարածվի, հալվան համեմել դարչինով: Ավելացնել մեղրը, խառնել: Մեղրն ավելացնելուց հետո հալվան մի փոքր ջրիկ կդառնա: Պետք է խառնել, մինչև ստացվի փխրուն զանգված: Հալվան շատ արագ տեղափոխել ափսեի մեջ ու հարթեցնել: Պատառաքաղով նախշեր անել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով