ԱԿԴԱԿ

ԱԿԴԱԿ

Բաղադրիչներ.
ալյուր – 1 բաժակ,
բուսայուղ – 1 լ,
խմորիչ – 1 թ. գդ.,
շաքարավազ – 2 բաժակ,
աղ – մի պտղունց,
կիտրոնի աղ,
ջուր – 1 բաժակ,
անանուխի տերևներ

Խմորիչը խառնել գոլ ջրին, ավելացնել կես թեյի գդալ շաքարավազ, մի պտղունց աղ, մեկ ճաշի գդալ բուսայուղ: Խառնել, թողնել տաք տեղում, ալյուրը մաղել թասի մեջ: Թթխմորը լցնել ալյուրի վրա, խառնել: Խմորը լավ խառնելու հետո ծածկել կափարիչով, ապա մաքուր սրբիչով, դնել տաք տեղ: Կաթսայի մեջ բուսայուղը լավ տաքացնել, խմորից գդալով վերցնել, գցել բուսայուղի մեջ: Թողնել երկու-երեք րոպե, մինչև լավ կարմրի: Խմորները հանել ցանցկեն գդալով, լցնել քամիչի մեջ: Երկու բաժակ շաքարավազն ու մի բաժակ ջուրը խառնել, եփել: Ապա օշարակը համեմել վանիլով, մի փոքր կիտրոնի աղ խառնել: Թխված ակդակները գցել շաքարաջրի մեջ, թողնել, որ քաղցրաջուրը ներծծվի: Հետո հանել, լցնել քամիչի մեջ: Երբ ավելորդ շաքարաջուրը քամվի, շարել ափսեի մեջ, զարդարել անանուխի տերևներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով