ԱՂՑԱՆ «ԱՐԱԳԱԾ»

Աղցան Արագած

Բաղադրիչներ.
շամպինիոն -4 հատ,
լոլիկ չերի – 5 հատ,
հազար – կես փունջ,
ծնեբեկ – 4-5 ցողուն,
սոյայի սոուս- 0.5 ճ. գդ.,
աղ, սև պղպեղ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
սալորի սոուս – 1 ճ. գդ.,
համեմված չոր լավաշ

Լոլիկներն ու սնկերը չորս մասի կտրատել: Հազարը ձեռքով պատռել, մանրացնել: Ծնեբեկը կտրատել 5-6 սանտիմետրանոց կտորների: Նախապես պատրաստել չոր լավաշն ու սալորի սոուսը: Լավաշը մանրացնել, վրան աղ, կարմիր պղպեղ, ծեծած սխտոր, սունելի և բուսայուղ լցնել, խառնել, որ համեմունքները համաչափորեն տարածվեն: Ապա փռել տապակի մեջ և չորացնել ջեռոցում շատ ցածր ջերմաստիճանի տակ: Սալորի սոուսի պտղամիսը քամիչով անցկացնել, ավելացնել մանրացրած սամիթ և սխտոր, պահեստավորել: Կտրատած բանջարեղենը խառնել, աղ և պղպեղ ցանել, կրկին խառնել: Հետո ավելացնել սալորի և սոյայի սոուսները, բուսայուղը: Կրկին խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, զարդարել չորացրած լավաշով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով