ԽՈԶԻ ՄԻՍ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՀԵՏ

Բանջարեղենով խոզի միս

Բաղադրիչներ.
խոզի փափկամիս – 600 գ,
աղ, սպիտակ պղպեղ,
բուսայուղ,
սունկ շամպինիոն– 4-5 հատ,
սոխ – 1 գլուխ,
նեխուր – 2 ցողուն,
կարմիր պղպեղ -1 հատ

Խոզի փափկամիսը համաչափ շերտերի բաժանել: Մսին աղ անել, սպիտակ պղպեղ ցանել, ապա ձեռքով տարածել մակերեսով մեկ: Ձիթայուղ լցնել: Տաք ձիթայուղի մեջ շատ թեժ կրակի վրա տապակել մսի կտորները: Առանց շրջելու թողնել այնքան, մինչև մի կողմը գրեթե պատրաստ լինի: Ապա շուռ տալ և տապակել ևս 20-30 րոպե: Ամբողջական սնկերը, հաստ օղակներով կտրատած սոխը, նեխուրը և կիսած պղպեղը խորովել: Մսի տապակած կտորները դնել ափսեի մեջ, կողքին շարել արդեն խորովված բանջարեղենը և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով