ԽՈՐՈՎԱԾ ՁՈՒԿ

Խորոված ձուկ

Բաղադրիչներ.

ձուկ իշխան – 1 հատ,

կարագ, բուսայուղ,

կիտրոն – 1 հատ,

աղ, սպիտակ պղպեղ,

ձկան համար համեմունք,

կիտրոնի քերած կեղև,

անիսոնի սերմեր

Ձկան ողնաշարի կողմից կտրվածք անել, փշերն ու փափկամիսն առանձնացնել: Լողակները ևս հեռացնել: Աղ, սպիտակ պղպեղ, հատուկ համեմունք ցանել ձկան վրա, ձեռքով տարածել: Մի փոքր ձիթայուղ լցնել վրան և տապակել շատ թեժ կրակի վրա՝ կաշին դեպի վեր դնելով: Մի կտոր կարագը, կես թեյի գդալ անիսոնի սերմերը, մի թեյի գդալ կիտրոնի քերած կեղևը խառնել, դնել մի կողմ: Երբ ձկան մի կեղմը տապակվի, շուռ տալ այն, քսել համեմված կարագը, թողնել ևս հինգ-յոթ րոպե: Երբ փափկամիսը լիովին եփված կլինի, վերցնել կրակից: Դնել ափսեի մեջ, զարդարել կիտրոնի շերտերով և սամիթով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով