ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԻՏԱԼԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Իտալական աղցան

Բաղադրիչներ.
դդմիկ փոքր – 1 հատ,
տանձ – 1 հատ,
կիտրոն – կես հատ,
գազար – 1 հատ,
հազար – կես փունջ,
կանաչ ռեհանի տերևներ – 3-4 ճյուղ,
աղ, սպիտակ պղպեղ, սև հատիկ պղպեղ,
ձիթայուղ,
սխտոր – 1 պճեղ,
արևածաղկի բոված սերմեր – ոչ լիքը ճաշի գդալ,
չորացրած լավաշի կտորներ
Գազարն ու դդմիկը բարակ, երկար շերտերով կտրատել: Սխտորը բարակ օղակ-օղակ կտրատել: Տանձը ևս բարակ-բարակ կտրատել: Ռեհանի տերևները կտրատել: Ձիթայուղը և կիտրոնի հյութը խառնել, համեմել աղով, պղպեղներով, լցնել աղցանի բաղադրիչների վրա: Ափսեի մեջ դնել հազարի տերևները, վրան լցնել աղցանը: Նախապես լավաշը մանրացնել, համեմել աղով, կարմիր պղպեղով, մի փոքր ձիթայուղ լցնել և չորացնել ջեռոցում: Լավաշի կտորները շաղ տալ աղցանի վրա: Ավելացնել արևածաղկի սերմերը, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով