ՍՊԱԳԵՏԻ ՊԵՍՏՈ ՍՈՈՒՍՈՎ ԵՎ ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ

Սպագետտի պեստո սոուսով

Բաղադրիչներ.
սպագետի – 100-110 գ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
աղ, կարմիր, սպիտակ պղպեղներ,
սխտոր – 1 պճեղ,
սև հատիկ պղպեղ,
ձիթայուղ, կարագ
պեստո սոուսի համար.
կանաչ ռեհան – 1 փունջ,
սխտոր – 1 պճեղ,
արևածաղկի սերմեր – 1 ճ. գդ.,
պարմեզան

Սպագետին եփել աղաջրում: Երբ այն գրեթե եփված լինի, վերցնել կրակից, քամել: Հավի կրծքամսից հեռացնել ոսկորները և կաշին: Մեկ պճեղ սխտորը տաշեղների վերածել, վրան մի փոքր ձիթայուղ լցնել, աղ, կարմիր և սպիտակ պղպեղներ ցանել, երկու-երեք հատիկ սև պղպեղ դնել, խառնել: Հավի միսը պատել ստացված խառնուրդով, թողնել կես ժամ: Ապա հեռացնել սխտորի կտորները, միսը տապակել ձիթայուղով, սկզբում թեժ, ապա՝ մարմանդ կրակով: Վերջում մի կտոր կարագ դնել թավայի մեջ, որպեսզի միսն ավելի հյութեղ լինի: Սոուսը պատրաստելու համար ռեհանի տերևներն առանձնացնել ցողուններից, դանակով կտրատել: Բլենդերի մեջ մանրացնել ռեհանը, սխտորը, արևածաղկի սերմերը: Ապա աստիճանաբար ավելացնել ձիթայուղ և խառնել այնքան ժամանակ, մինչև ստացվի թթվասերի խտության համասեռ զանգված: Վերջում ավելացնել քերած պարմեզանը, կրկին խառնել: Թավան դնել կրակին, լցնել պեստո սոուսը, սպագետին, մի փոքր պարմեզան ավելացնել, խառնել: Մատուցել երկար շերտերով կտրատած կրծքամսի հետ: Զարդարել ռեհանի տերևներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>