ԲԱԼՈՎ ԹԽՎԱԾՔ

Բալով կարկանդակ

Բաղադրիչներ.
բալ – 500-600 գ,
ալյուր – 1 բաժակ,
կարագ – 200 գ,
ձու –  5 հատ,
շաքարի փոշի – 1 բաժակ,
սոդա – 0.5 թ.գդ.,
վանիլ, ընկույզ կամ նուշ,

Կարագը հարել շաքարի հետ, ապա մեկ-մեկ խառնել ձվերը: Ավելացնել ալյուրի կեսը, վանիլն ու սոդան: Հետո խառնել մնացած ալյուրը: Տապակը յուղել, դնել խմորը: Խմորի վրա շարել անկորիզ բալերը: Բալը պետք է քամել, եթե պահածոյացված  կամ սառեցրած-հալեցրած է: Բալի վրա աղացած ընկույզ կամ նուշ շաղ տալ: Թխել 180 աստիճանում մոտ 35 րոպե: Վերջում շաքարի փոշի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ԲԱԼՈՎ ԹԽՎԱԾՔ

  1. Nora ասեց.

    Բարև, Դուք մոռացել եք գրել, թե քանի ձու է անհրաժեշտ այս թխվածքի համար:

  2. TATEVIKARSEN ասեց.

    shnorhakalutyun hamex baxadratomsi hamar

  3. Ann ասեց.

    Կներեք իսկ ինչքան շաքարավազ պետք է ավելացնենք??

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով