ԱՊՈՒԽՏՈՎ ՊԱՏԱՌՆԵՐ

Ապուխտով պատառներ

Բաղադրիչներ.
ապուխտ – 200 գ,
պանիր – 2000 գ,
կանաչի ըստ ճաշակի,
աղ,
դեղնուց – 1 հատ,
պատրաստի շերտավոր խմոր

Խմորը բաժանել հավասար քառակուսիների: Ապուխտը խորանարդաձև կտրատել: Պանիրը քերիչով անցկացնել: Կանաչին՝ մաղադանոսը կամ համեմը, լվանալ, մանրացնել: Խառնել պանիրը, ապուխտը, կանաչին: Եթե կարիք լինի, աղ ցանել: Ամեն խմորի վրա մի գդալ միջուկ դնել: Խմորի եզրերը անկյուններից դեպի կենտրոն կտրել, ծալել, ամրացնել մեջտեղի մասում: Խմորին հարած դեղնուց քսել և դնել տաք ջեռոցի մեջ մոտ 40 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով