ՏԱՊԱԿԱԾ ԿԱՆԱՉ ԼՈԲԻ

Կանաչ լոբի

Բաղադրիչներ.
կանաչ լոբի – 500 գր,
կարագ – 70 գր,
աղ,
սամիթ,
ձու – 2 հատ

Կանաչ լոբին մաքրել, կտրատել, լցնել կաթսայի մեջ: Վրան մի փոքր ջուր լցնել, եփել մարմանդ կրակով: Երբ լոբին փափկի, աղ ցանել: Եթե ջուրը շատ է, քամել: Ավելացնել մի կտոր կարագ, տապակել: Սամիթը մանր կտրատել: Ձուն կոտրել, սամիթը հարել ձվի հետ, լցնել լոբու վրա: Տապակել այնքան, մինչև ձուն եփվի: Մատուցել սխտոր-մածունով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով