ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ

Կարտոֆիլով բուլկիներ

Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 5-6 հատ,
ալյուր – 1.5 բաժակ,
մածուն – 3/4 բաժակ,
բուսայուղ – 3 ճ. գդ.,
աղ,
սոդա – 0.5 թ. գդ.,
շաքարավազ – 1 թ. գդ.,
վրան քսելու համար.
բուսայուղ – 4 ճ. գդ.,
սխտոր – 2 պճեղ,
սամիթ,
ձու – 1 հատ

Կարտոֆիլը քերել, ավելացնել աղ, բուսայուղ, խառնել: Մածունին սոդա խառնել, լցնել քերած կարտոֆիլի վրա: Քիչ-քիչ ալյուր ավելացնել, խմոր հունցել ու դնել մի կողմ: Տապակը յուղել, խմորից գնդիկներ անել, ձու քսել և թխել տաք ջեռոցում կես ժամ: Սխտորը ճզմել, խառնել բուսայուղին, քսել տաք բուլկիների վրա: Կտրատած սամիթը շաղ տալ վրան և մատուցել թեյի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով