Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
շաքարավազ – 2 բաժակ,
ալյուր – 3-3.5 բաժակ,
սոդա – 0.5 թ. գդ.,
թթվասեր – 2 բաժակ,
կարագ – 200 գր,
կրեմ.
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
կարագ – 200 գ,
վանիլ
Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Երբ վերջինս ձուլվի, կստացվի սպիտակ համասեռ զանգված: Սոդան խառնել թթվասերին, երբ այն բարձրանա, խառնել ձվի զանգվածին: Ավելացնել նաև փափկած կարագը: Երբ այն ձուլվի, քիչ-քիչ ալյուրն ավելացնել: Խմորը պետք է մածուցիկ ու փափուկ ստացվի: Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել և թխել 180 աստիճանում: Չոփով ստուգել՝ թխվել է, թե ոչ: Եթե չոփը խմորի միջից չոր դուրս գա, խմորը պատրաստ է: Կրեմի համար կաթն ու շաքարավազը տաքացնել, անընդհատ խառնել: Ձուն առանձին ամանի մեջ հարել, խառնել ալյուրին, մի քիչ տաք կաթ լցնել վրան ու խառնել: Բարակ շիթով ձուն լցնել տաք կաթի մեջ, արագ-արագ խառնել, որ ձուն չհասցնի եփվել: Խառնելով եփել, մինչև կրեմը թանձրանա: Վերցնել կրակից, թողնել սառչի: Առանձին ամանի մեջ կարագը հարել: Գդալ-գդալ սառած կրեմից լցնել կարագի վրա և խառնել: Երբ ողջ կրեմն ու կարագը խառնվեն, մի քիչ վանիլ ավելացնել: Խմորը կլոր-կլոր կտրատել գործիքով կամ բաժակով: Ամեն օղակը կիսել, մեջտեղում կրեմ քսել: Ավելացած ողջ խմորը փշրել: Խմորի ամեն օղակ կրեմով պատել, թավալել խմորի փշրանքի մեջ: Կարելի է վերջում շաքարի փոշի ցանել թխվածքաբլիթների վրա:
Պատասխանել