ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԲԱԼՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ

Բալով տավարի մսով ռուլետներ

Բաղադրիչներ.
տավարի փափկամիս – 400 գ,
բալ սառեցրած կամ թարմ – 3/4 բաժակ,
սոխ – 1 հատ,
սխտոր – 2-3 պճեղ,
աղ, պղպեղ, կանաչի

Տավարի միսը բարակ շերտերով կտրել, մուրճիկով ծեծել: Երկու կողմից ամեն շերտին աղ ու պղպեղ ցանել: Սոխը, սխտորը, կանաչին մանր կտրատել կամ աղալ: Մի փոքր ձեթի մեջ տապակել նախ սոխը, ապա թափանցիկ դառնալուց հետո նրան ավելացնել սխտորը, կանաչին: Աղ անել, խառնել, վերցնել կրակից: Միսը դնել, վրան տարածել միջուկը: Կարելի է ցանկության դեպքում մի փոքր մանրացրած ընկույզ ցանել միջուկի վրա: Ապա շարել բալերը, որոնց կորիզները նախապես հեռացված են: Միսը ձիգ փաթաթել, չոփերով ամրացնել: Թավայի մեջ տապակել ռուլետները, մինչև կարմրեն: Հետո կրակն իջեցնել, կափարիչը ծածկել և եփել մինչև միսը պատրաստ լինի: Եթե հարկ է, մոտ կես բաժակ ջուր կամ արգանակ լցնել թավայի մեջ: Մատուցել շոգեխաշած բանջարեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԲԱԼՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ

  1. Izabella ասեց.

    Der chem patrastel, bayc vorpes masnaget karcum em vor shat hetaqrqir u hamex baxadratoms e.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով