ՍՈՒՋՈՒԽ

Սուջուխ

Բաղադրիչներ.
դոշաբ – 1 լ,
ընկույզ – 0.5 կգ,
շաքարավազ – 0.5 բաժակ,
ալյուր – 0.5 բաժակ

Դոշաբը դնել կրակին, տաքացնել, ավելացնել շաքարավազը: Անընդհատ խառնել փայտե գդալով: Առաջացած փրփուրը վերցնել: Երբ խառնուրդը մի փոքր թանձրանա, լցնել ալյուրը: Անընդհատ խառնել, մինչև դառնա թանձր զանգված, գնդիկները պիտի ձուլվեն լիովին: Ընկույզները մաքրել, կիսել,  շարել հաստ թելի վրա: Թելի ծայրը հանգույց անել: Երբ դոշաբի խառնուրդը հովանա, ընկույզի շարանը թաթախել նրա մեջ, հանել: Թողնելով, որ քաղցրահյութի ավելորդ մասը ծորա, կախել երկու-երեք ժամ: Հետո կրկին թաթախել քաղցր հեղուկի մեջ, ապա կախել արևոտ տեղում, մինչև լրիվ չորանա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՍՈՒՋՈՒԽ

  1. gevork ասեց.

    arandznapes lav recept che. Doshabin cankali e avelacnel jur,ev lav eracnel.
    Alyurn petq e naxapes taq kam gol jrov bacel ev maxi mejov anckacnel.Lav klini
    nshel te inch tesak alyur vercnel.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով