ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ

Հավի ռուլետներ

Բաղադրիչներ.

հավի կրծքամիս – 3-4 կտրո,

կարագ – 50 գ,

աղ, կարմիր և սև պղպեղներ,

բուսայուղ

Հավի կրծքամիսը կտրել այնպես, որ բարակ շերտ ստացվի, բացել գրքի պես: Թեթևակի ծեծել, աղ, պղպեղներ ցանել, մի քանի րոպե դնել մի կողմ: Կարագին աղացած քաղցր կարմիր պղպեղ խառնել: Մսի ամեն շերտի վրա դնել մի կտոր պղպեղով կարագ: Փաթաթել ռուլետի պես: Բարակ թաղանթի մեջ ձիգ փաթաթել ռուլետները, երշիկի ձև տալ: Մեկ ժամով դնել սառնարանի մեջ, որ ռուլետները ձև ստանան: Հանել, տապակել, մինչև կարմիր կեղև առաջանա, ապա կափարիչը ծածկել և եփել: Մատուցել տոմատի սոուսի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով