ԿԱՂԱՄԲՈՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՂՑԱՆ

Կաղամբով աղցան

Բաղադրիչներ.

կաղամբ – 1/4 գլուխ,
սոխ – 1 գլուխ,
լոլիկ – 1 հատ,
վարունգ – 1 հատ,
մաղադանոս, կանաչ սոխ,
բուսայուղ,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.,
աղ, պղպեղ

Կաղամբը բարակ-բարակ կտրտել: Սոխը կիսել, բարակ շերտատել: Վարունգն ու լոլիկը ոչ շատ մանր կտրատել: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանրացնել: Այս ամենը խառնել, կիտրոնի հյութով ցողել, ավելացնել բուսայուղ: Աղ,պղպեղ ցանել, խառնել և մատուցել մսի կամ ձկան հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով