ՀԱՄԵՄՈՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԽՅՈՒՍ

Կարտոֆիլի խյուս համեմով

Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 400 գ,
սոխ – 1 գլուխ,
կարագ – 70 գ,
թարմ համեմ – կես փունջ,
աղ, պղպեղ

Կարտոֆիլը կեղևով խաշել, մաքրել: Առանձին խորը ամանի մեջ տրորել կամ քերել այն, աղ, պղպեղ ցանել, խառնել: Սոխը կտրատել, կարագով սոխեռած անել: Սոխեռածը խառնել կարտոֆիլին, ավելացնել կտրատած համեմը: Խառնել, զարդարել կանաչիով և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով